Արուճ համայնքի ղեկավարը ներկայացնում է իր մեղադրանքի մանրամասները. ինչպես են զավթել պետական հողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Արուճի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա 2016-2017թթ. աշխատելով որպես Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել:

ArmLur.am–ի հետ զրույցում Արուճի համայնքի ղեկավար Բագրատ Մարտիրոսյանը ներկայացրեց, թե իրականում ինչ է կատարվել, որ իրեն մեղադրանք է առաջադրվել: Գյուղապետը մեզ հետ զրույցում պատմեց, որ համայնքի բնակիչներից մեկը ցանկացել է իր տան դիմաց շինարարություն անել, եւ գյուղապետարանից նրան հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով պետք է համապատասխան թույլտվություն լինի, որ նա կարողանա տարածքը վերցնել եւ շինարարություն անել:

Քաղաքացին ասել է, որ գումար չունի, սակայն նրան բացատրել են, որ օրենքի պահանջն է այդպես: Արդյունքում, Արուճ համայնքի բնակիչն առանց թույլտվության իրականացրել է այդ շինարարությունը: Եվ ահա իրավապահները բացահայտել են, որ անօրինական շինարարություն է տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում խնդրի առաջ է կանգնել համայնքի ղեկավարը:

Քնար Մանուկյան




Լրահոս