Խմիչքը թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսների գնաճը չի շրջանցել նաեւ ալկոհոլային խմիչքների շուկան: Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին թեեւ ոչ շատ, բայց թանկացել են ալկոհոլային խմիչքները, բացառությամբ գարեջրի: Միայն գարեջրի շուկայում է գնանկում եղել, այն էլ՝ 0.3 տոկոսի չափով:

Իսկ ահա մյուս խմիչքներից սպիրտը, օղին, լիկյորները թանկացել են 1.2 տոկոսով, խաղողի գինու գինը բարձրացել է 0.7 տոկոսով, իսկ թնդեցված գինիները թանկացել են միանգամից 7.5 տոկոսով: Հետաքրքրական եւս մեկ փաստ. հիմնական գնաճը գրանցվել է հունիս-հուլիս ամիսներին:




Լրահոս