Խաչատուր Սուքիասյանը Երևանում ճոպանուղի կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը Երևանում ճոպանուղի կաուցելու մտադրություն ունի, որը պետք է ձգվի Կասկադից Հաղթանակի զբոսայգի ընկած հատվածում: Լուրը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, ով հաստատեց ճոպանուղի կառուցելու մտադրության մասին լուրերը, ապա հավելեց.

«Իսկապես այդպիսի գաղափար գոյություն ունի և հիմա մասնագետների հետ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում, թե արդյոք տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս», -նշեց նա:




Լրահոս