Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող հանգստյան գոտին մի քանի տասնյակ միլիոնների պարտք ունի ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
Նշենք, որ Բաղդասարովին պատկանող «Միկա Ծաղկատուն» ընկերությունը սնանկ է ճանաչվել այս տարվա մայիսին: Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՊԵԿ-ը: Բաղդասարովի հանգստյան գոտին ՊԵԿ-ին պարտք է մոտ 41.5 մլն դրամ:
Ի դեպ, «Միկա Ծաղկատուն» ընկերությունը պարտք է նաեւ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերությանը` «Միկա Քորփորեյշն»-ին`2 մլն 200 հազար դրամի չափով: Տեղեկացնենք, որ «Միկա Ծաղկատուն» ընկերությունը շահագործել է «Ծաղկատուն» հանգստյան գոտին, որը գտնվում է Ծաղկաձորում: ArmLur.am-ին «Ծաղկատուն» հանգստյան գոտու աշխատողները հայտնեցին, որ HSBC բանկը, որին եւ պարտքի դիմաց մնացել էր հանգստայն գոտին մեկ այլ վարձակալի է տվել:
Սյունէ Համբարձումյան