
Գործադիրը սահմանել է հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները: Ըստ այդմ, կկարգավորվի դատապարտյալների` հանրային աշխատանքներին ներգրավման գործընթացը, գործընթացի կազմակերպմանը մասնակցելու իրավասու մարմնին(երին) և անձանց, ներգրավման կարգը և ժամկետները ու հանրային աշխատանքների ներգրավման հետ կապված այլ հարաբերությունները:
Որոշմամբ կարգավորվում է նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմին դատապարտյալների ներկայանալու կարգը և ժամկետները, հանրային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատավայրերի ապահովման նպատակով համագործակցությունը համապատասխան մարմինների հետ, հանրային աշխատանքների վայրերի և բնույթի ընտրության, դատապարտյալի կողմից` պատժի կրման մասին տեղեկատվության կան պարզաբանման ստացման նպատակով պրոբացիայի ծառայողի այցերը համապատասխան աշխատավայր և այլն:
Մանրամասները` տեսանյութում: