
Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում առաջադրման ժամկետն այսօր ժամը 18:00-ին ավարտվեց: Առաջադրված միակ թեկնածուն ՓՊ գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին:
Հավելենք, որ քարոզչությունը, սկսվելու է վաղվանից և ավարտվելու է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։