Բարսելոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը:
Բարսելոնայի հիվանդանոցում 80 մարդ է բուժօգնություն ստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնել է Կատալոնիայի տարածքային կառավարության ղեկավար Կառլես Պուինգդեմենտը: Նրա խոսքով՝ վիրավորներից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես հաղորդում է El Periodico պարբերականը, երկու կասկածյալներից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ: