
Փաստաբանների խուզարկության դեպքերի դեմ մի խումբ փաստաբաններ առաջիկայում պատրաստվում են գործադուլ անել: Այս մասին Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով՝ փաստաբաններին համատարած խուզարկում են և քրեակատարողական հիմնարկներում, և դատարաններում:
«Այժմ համատարած բնույթ է կրում, նույնիսկ Վարչական դատարանում սկսել խուզարկել փաստաբաններին: Նախկինում նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել, որ ինչ-որ մեկը փաստաբաններին կարող էր ասել՝ պայուսակդ բացիր: Անգամ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի քննության ժամանակ նման գործելաոճ չի կիրառվել»,- ասաց Լուսինե Սահակյանը: