ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հագուստի ու կոշիկի գներն էժանացել են. հավատա՞լ զեղչերին, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հագուստի ու կոշիկի գները այս տարեսկզբից սկսած նվազել են: Օրինակ, այս տարվա հուլիսին հունիսի համեմատ հագուստն ու կոշիկը 3.7 տոկոսով էժանացել են: Միայն հագուստի շուկայում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ գնանկումը կազմել է 4.2 տոկոս:

Տղամարդկանց հագուստի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 3.5 տոկոս: Իսկ ահա այս տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ տղամարդկանց հագուստի էժանացումը կազմել է`10.5 տոկոս:  Կանանց հագուստի գները այս հուլիսին հունիսի համեմատ նվազել են 5.3 տոկոսով: Նկատենք, որ 0-2 եւ 3-13 տարեկան երեխաների հագուստը նույնպես էժանացել է` 3.6 տոկոսով:

Գաղտնիք չէ, որ սպառողներին մոլորեցնելու հերթական ձեւերից մեկն էլ այն է, երբ ապրանքի գինը զեղչելուց առաջ այն բարձրացնելն է, հետո դա զեղչելը: Այս օրերին յուրաքանչյուրը կարող է խանութների ցուցափեղկերին տեսնել բարձր զեղչերի մասին հայտարարություններ: Սակայն դա ավելի շատ խաբերության կասկած է առաջացնում: Բացի այս, բարձր թվացող զեղչերի մասին հայտարարություններից սպառողները հայտնվում են մեկ այլ ծուղակում, երբ ցուցափեղկն ավելի ուշադիր նայելուց հետո նկատում են «մինչեւ» բառը:

Այն, որ խանութի ցուցափեղկին առկա է մինչեւ 70 կամ 60 տոկոս զեղչ գրությունը, դեռ չի նշանակում, որ ձեր բոլոր պահանջներն ու ցանկությունները կբավարարվեն խանութներում: Իսկ եթե 70 տոկոս զեղչ գտնեք ապա միայն շատ հին ապրանքի վրա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս