Ընտրակեղծարարության դիմած անձինք` խնդրի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած անձինք հայտնվել են խնդրի առաջ: Աշխեն Հովհաննիսյանը, որը մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ ծրարը ու նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 700 հազար դրամով:

Հանուն ՀՀԿ-ի ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամները չեն կարողանում վճարել տուգանքները: Եվ այսպես՝ պարզեցինք, որ Աշխեն Հովհաննիսյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Աշխեն Հովհաննիսյանի նկատմամբ նշանակեն մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով Աշխեն Հովհաննիսյանին տուգանքը վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում:




Լրահոս