Շիրակի մարզի դատախազի և ընտրակեղծարարի միջև պայքարը նոր փուլ թևակոխեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի եւ ԱԺ ընտրություններում ընտրակեղծարարության` մեկից ավելի փորձ կատարած Դավիթ Ալեքսանյանի միջեւ պայքարը նոր փուլ է թեւակոխել: Հիշեցնենք` ԱԺ ընտրություններում Ալեքսանյանը ներկայացել էր Ամասիա գյուղի թիվ 30/37 ընտրատեղամաս եւ փորձել մեկից ավելի անգամ քվեարկել:

Այս արարքի համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատազրկման էր դատապարտել 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել: Շիրակի մարզի դատախազը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում` պահանջելով, որ Դ. Ալեքսանյանին ազատազրկման դատապարտեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը: Հետո էլ ընտրակեղծարարի պաշտպանն է այդ որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել վերջինիս բողոքը:




Լրահոս