ՖՈՏՈ. Երևան-Սևան ճանապարհին «Ֆլեշ» ընկերության 47-ամյա վարորդը բենզատարով բախվել է կայանված մարդատար Газель-ին, կա 8 վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բոլորն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Газель-ի ուղևորներ են եղել»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս