ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Ալավերդիում. կա 2 զոհ, 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ մամուլի ծառայությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 GZ 597 և «Volkswagen golf» մակնիշի 34 CP 138 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են 1-ին բուժօգնություն և 2 տուժածի տեղափոխել Ալավերդու ԲԿ:

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս