
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ լարված վիճակ էր:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ փաստաբանների և դատական նիստերին մասնակցող այլ մարդկանց պայուսակները զննելու փորձը հասել է այս դատարան:
Քիչ անց պետք է մեկնարկի Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի գործով դատական նիստը: Սակայն պաշտպան Սարգիս Ասլանյանը հրաժարվեց բացել պայուսակը, ինչը լարված իրավիճակ ստեղծեց դատարանում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարեց, որ փաստաբանների պայուսակները ստուգելու դեպքում պետք է զննել-խուզարկել նաև դատավորի և դատարանի նախագահի պայուսակը. «Նրանք ավելի վտանգավոր են: Նրանցից ենք վախենում»,-ասաց փաստաբանը: Կարգադրիչներն արգելեցին ներկաներին պլաստմասե շշով ջուր դահլիճ տանել` ասելով, թե հնարավոր է նետեն դատավորի ուղղությամբ:
«Նույն հաջողությամբ պայուսակը կարող ենք նետել, ջուրը խմելու համար է»,- առարկեցին ներկաները: