Ինչու երգչուհի Լիանան ամառային հանգստի չի մեկնել և ինչ առողջական խնդիրներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է իր ամառային հանգստի շարքն անցկացնել հայ հայտնիների հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է երգչուհի Լիանան:

Երգչուհին պատկանում է այն արտիստների շարքին, որոնք ամառային հանգստից չեն կարողանում օգտվել` աշխատանքային գերզբաղվածության պատճառով:

«Կարծում եմ` դեռ կհասցնենք հանգստանալ»,- նշում էնա:

Այդուհանդերձ, երգչուհին հայտնեց, որ նախընտրում է ծովափնյա հանգիստ, թեպետ նշեց, որ ամենայն հավանականությամբ այս տարի հանգստի կմեկնի «Արզնի» առողջարանային կենտրոն, քանի որ, ինչպես ինքն է նշում, ունի թեթեւ առողջական խնդիրներ:




Լրահոս