
Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում է ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Թաեքվանդոյիստ Սերգեյ Վարդազարյանը 68 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: Սա դեռեւս Հայաստանի թիմի միակ մեդալն է:
Ձյուդոյիստ Անդրանիկ Չափարյանն (81կգ) առաջին գոտեմարտում պարտվել էր, սակայն հետագայում հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին: Երեք մրցակցի հաղթելով՝ Չափարյանը կարողացել է գրավել 7-րդ տեղը: