Տիգրան Գեւորգյանը, նույն ինքը` «վիտամինցի» Տիկոն, արդեն երկար ժամանակ է` կնոջ եւ երեխայի հետ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Սանկտ Պետերբուրգում:
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրանը նշեց, որ դեռեւս Հայաստան վերադառնալու ծրագրեր չունի: Այնտեղ եւս նա զբաղվում է իր սիրած մասնագիտությամբ:
Հարցին՝ առաջիկայում համագործակցություն «Վիտամին» ակումբի տղաների հետ նախատեսվո՞ւմ է, պատասխանեց. «Համագործակցություն հնարավոր է, ամենայն հավանականությամբ, «Վիտամին» ակումբը կվերականգնի իր գործունեությունը: Վերականգնելու համար բավականին ժամանակ է պահանջվում, ինչպես նաեւ միջոցներ, ժամանակ, ռեսուրս, հովանավոր: Հայերը, ովքեր կվերադառնան հայրենիք, ոչ թե 500 հազարանոց Հայաստան կլինի, այլ գոնե 4 միլիոնանոց Հայաստան»:
Անդրադառնալով անձնականին՝ ընտանիքում համալրում սպասվո՞ւմ է, Տիգրանը նշեց, որ այս տարի ոչ:
Հավելենք, որ «Վիտամինցի» Տիկոն այս տարի ամառային հանգստի չի մեկնել, աշխատանքայի գերծանրաբեռնվածության պատճառով:
Լիդա Եղիազարյան