ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իշխանական գյուղապետերը մսխում համայնքի բյուջեն․ Նոր Կյանքի գյուղապետի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն ուսումնասիրություններ է սկսել համայնքի նախկին տարիների գործունեության վերաբերյալ։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նա մանրամասներ ներկայացրեց ուսումնասիրություններից։

Նրա խոսքով` մինչև 2016 թվականը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են օտարվել, ինչի մասին, ըստ նրա, ավագանին, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի եղել, սակայն ավագանու անդամների անվանումների դիմաց արձանագրություններում ստորագրություններ են եղել դրված: Այս ուսումնասիրությունների մասով արդեն իսկ հաղորդումներ են ներկայացվել ոստիկանություն և դատարան։

Հավելենք, որ մինչ Գարիկ Սարգսյանի ընտրվելը, Նոր Կյանքի գյուղապետի պաշտոնը 18 տարի զբաղեցրել է ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս