Սկզբունքները նույնն են, ԱՄՆ-ն նպատակահարմար գտավ հիշեցնել. Վլադիմիր Կարապետյանը՝ Հոգլանդի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերը: Ի վերջո, ինչու արդեն նախկին համանախագահի կողմից հենց այժմ նման հայտարարություն արվեց և այստեղ ինչ կապ ունի երեկ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը:

ՀԱԿ վարչության անդամ  Վլադիմիր Կարապետյանը Հոգլանդի հայտարարություններում նորություն չի տեսնում: Նրա խոսքով, նման հայտարարություններ բազմիցս եղել են նաև նախկինում:

«Այդ կետերի մասին համանախագահները բազմիցս ասել են: Այստեղ նորություն չկա: Դեռևս 2011, 2012 թվականներին համանախագահների հայտարարության մեջ այդ կետերի մասին առկա է: Նկատենք, որ ոչինչ չի փոխվել, սկզբունքները նույնն են, նույն տրամաբանության մեջ է նաև բանակցային գործընթացը: Մենք միշտ ասել ենք, որ թեև տարբեր տեմպերով, բայց շարունակվում է բանակցային գործընթացը: Ըստ երևույթին, ԱՄՆ-ն նպատակահարմար գտավ հիշեցնել այն սկզբունքները, որի շուրջ հիմա տարվում են բանակցությունները», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա:

Կարապետյանը չի շտապում ուղիղ կապ տեսնել այս հայտարարության և երեկ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպման միջև:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս