Առաջին (Հադրութի ) Պաշտպանական շրջանը 25 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին (Հադրութի ) Պաշտպանական շրջանը 25 տարեկան է: Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այս առիթով սոցցանցի իր էջում գրել է.

«Այս օրերին լրանում է Հադրութի ( առաջին) պաշտպանական շրջանի 25 ամյակը:
Շատ քիչ է խոսվել պաշտպանական շրջանների հիմնման գաղափարի շուրջ, անգամ կարող եմ ասել, որ չես գտնի հիմնավորող փաստաթուղթ, թե ինչու ոչ բրիգադ, ոչ գունդ, այլ՝ պաշտպանական շրջան: Պաշտպաանության բանակի ստեղծման մեջ դերակատար առանձին անհատներ չեն խոսել այդ մասին, չեն հիմնավորել և ոչ մի գրավոր փաստաթղթում: Այսօրվա և ոչ մի հրամանատար, պատկերացում անգամ չի կարող ունենալ 90-ականների պաշտպանական շրջանի հրամանատարների իրավունքների և պարտականությունների մասին: Պատկերացում չի կարող ունենալ, թե ինչքան մեծ էր հրամանատարի որոշում կայացնելու ազատությունը, թե ինչպես էին նրա որոշումներին սպասում մի ամբողջ շրջան՝ քաղաքացի թե զինվորական, մանուկ թե ծեր:

Հադրութի պաշտպանական շրջանի հրմանատարի որոշումների կյանքի կոչմանը անմնացորդ նվիրումով մասնակցում էր Հադրութի շրջանի ողջ ժողովուրդը, վարչակազմի ղեկավար Գրիշա Հայարապետյանի գլխավորությամբ:
1992թ. հուլիս-օգոստոս ամիսներին, ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Արցախի տարածքը բաժանվեց 6 մարտական գոտիների:
Հադրութի մարտական գոտին ներառում էր Հադրութի վարչական տարածքը՝ Հին Թաղերից մինչև Շեխեր առաջնագծով: Նույն հրամանով, ես նշանակվել եմ Հադրութի մարտական գոտու հրմանատար:
Մեկ ամիս անց, ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով, մարտական գոտիները վերանվանվեցին պաշտպանական շրջանների, իսկ հրամանի երկրորդ կետով հանձնարարվեց՝ մինչև 1992թ. սեպտեմբերի 1-ը, ըստ հաստատված կառուցվածքի, կենտրոնական ապարատը և ստորաբաժանումները համալրել անձնակազմով և վարչական շրջանի տարածքում առկա մարտական տեխնիկայով:
1992թ. հունվարից, Հադրութի շրջանում ձևավորվել էր շրջանային շտաբ: Շրջանում չկային ինքնուրույն գործող մարտական խմբեր և ջոկատներ: Ընդհանուր հրամանատար էր նշանակվել Էրիկ Աբրահամյանը ( զոհվել է 18.03.1994թ., Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելիս), իսկ շտաբի պետ՝ Արմեն Աբրահամյանը: Բայց ավելի ստույգ, Հադրութը ինքնակազմակերպվել էր դեռ 1991թ. մայիսից:

1991թ. մայիսին, ադրբեջանական ՕՄՕՆ-ը՝ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հետ միասին, հայաթափեցին Հադրութի շրջանի 14 գյուղերը:
1989թ.-ից Հադրութի շրջանում ընդհատակյա գործող ՀՅԴ մարտական խմբերը, ստիպված էին այդ օրեին դուրս գալ ընդհատակից, մի քանի օրում վերակազմակերպվել ու համագործակցելով՝ Ստեփանակերտից և Մարտունիից ժամանած ջոկատների հետ, սկսել լոկալ հարվածնեորվ կասեցնել ՕՄՕՆ-ականների գործողությունները Խանձաձոր, Հին Թաղեր, Խծաբերդ ենթաշրջանում: Այդ օրերի՝ Ստեփանակերտի, Հադրութի, Մարտունու միավորված ջոկատների հերոսական գործողությունների մասին, դեռ առիթ կունենամ պատմել: Միայն, ի լուր շատ շատերի ասեմ, որ Հադրութի կազմակերպված պաշտպանությունը սկսկվել է հենց այդ օրերին և Հադրութի պաշտպանական շրջանի փառահեղ հաղթանակաների սկիզբը.
1991թ. հունիսի 27-ի Խանձաձորի գործողությունն է,
1991թ. հոկտեմբերի 30-ի Տողի ազատագրումն է,
1991թ. նոյեմբերի 19-ի Սարիշենի ազատագրումն է:
1992թ. սեպտեմբերի 1-ին կենտրոնական ապարատը համալրվել էր հետևյալ կազմով.

1. Աբրահամյան Արմեն Անդրանիկի՝ ՊՇ շտաբի պետ ( այժմ ՝ ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր)
2. Հայրյան Վաչագան Գրիգորի՝ ՊՇ հրմանատարի տեղակալ ( մահացել է 2004թ.)
3. Պողոսյան Կամո Գերոգիի ( լեգենդար Շտիռլեց) ՝ ՊՇ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով ( մահացել է 2016թ. սեպտեմբերի 2-ին)
4. Սարգսյան Վլադիմիր Սերգեյի ( լեգենդար Ագրանոմ)՝ ՊՇ հրմանատարի թիկունքի գծով տեղակալ ( մահացել է 2015թ. մայիսի 18-ին)
5. Դավիդով Բորիս Արկադիի՝ ՊՇ շտաբի պետի տեղակալ ( այժմ՝ ԱՀ ՊԲ հրմանատարի տեղակալ թիկունքի գծով)
6. Համբարձումյան Ռոբերտ Խանլարի՝ ՊՇ հետախուզության պետ ( ապրում է Հադրութում)
7. Քարամյան Մարգարիտա Արմավիրի ՝ ՊՇ գաղտնի մասի պետ ( ապրում է Հադրութում)
8. Մադունց Կարեն Շահենի՝ ՊՇ կապի պետ ( ապրում է Հադրութում)
9. Մնացականյան Ավետ Բորիկի ՝ ՊՇ զրահատանկային ծառայության պետ ( ապրում է Հադրութում)
10. Հայրապետյան Վիլեն Գևորգի՝ ՊՇ ավտոմոբիլային ծառայության պետ ( ապրում է ՌԴ-ում)
11. Ալեքսանյան Գառնիկ Սուրենի՝ ՊՇ բուժծառայության պետ ( մահացել է 2011թ. )
12. Մովսիսյան Սլավիկ Սանթուրի՝ ՊՇ ֆինանասական ծառայության պետ ( ապրում է Հադրութում)
Այս հայրենասեր անհատները, մի քանի օրում դարձան իրական արհեստավարժներ և մեծ ավանդ ունեն Պաշտպանական շրջանի ձևավորման, համալրման, և մարտունակ ստորաբաժանումների ստեղծման գործում:
1992թ. սեպտեմբերի 10-ին, ՊՇ շտաբը ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հրմանագրմանը ներկայացրեց մարտական ստորաբաժանումների հրմանատարներին.
Հայրյան Բոգդան Էդուարդի- Առաջին մոտոհրաձգային գումարտակի (Սարիշեն) հրամանատար,
Սարդարյան Սարո Շահենի- Երկրորդ մոտոհրաձգային գումարտակի ( Հադրութ) հրամանատար,
Գիրգորյան Մանվել Սեկտորի- Երրորդ մոտոհրաձգային գումարտակի ( Էդինլյու) հրամանատար,
Գասպարյան Արմեն Լենոյի ( լեգենդար Արմենչո, զոհվել է 1993թ. հուլիսի 2-ին) – չորրորդ մոտոհրաձգային գումարտակի ( Տող ) հրամանատար,
Սարգսյան Արտուր Էդուրադի- հինգերորդ մոտոհրաձգային գումարտակի ( Թաղեր) հրամանատար,
Հայրյան Արարատ Արտաշեսի- վեցերորդ մոտոհրաձգային գումարտակի ( Տումի-Հին Թաղեր) հրամանատար,
Միրզոյան Կարեն Ռաֆայելի ( զոհվել է 1994թ. հունվարի 5-ին, իր վրա վերցնելով թշնամու կրակը փրկել է Կապանի բրիգադի տասնյակ զինվորների )- հրետանային դիվիզիոնի հրամանատար,

Քարամյան Ռոմա Սերգեյի- ՊՇ ՀՕՊ-ի պետ,
Բախշյան Սլավիկ Սուրենի- ՊՇ հրետնանու պետ,
Պետրոսյան Արթուր Րաֆֆիկի- ՊՇ տանկային վաշտի հրամանատար:
Այս հայրենասեր անհատներն ու նրանց ստորադաս հրամանատարներն էին, Հադրութի պաշտպանության կազմակերպման գործի իրական հենասյուները:
Հաղթական մարտական ուղի է անցել Հադրութի Պաշտպանական շրջանը: Առիթ կունենամ հետագայում նկարագրել առանձին անհատների ( սպա թե շարքային ) գնահատված և չգնահատված սխրանքները: Աթիռ կունենամ նկարագրել կարևոր հաղթական օրեր, հատուկ Հադրութի բնակչության համար կպատմեմ այդքան սիրված «ԹՈՒԹԱԿ» կապի կայանի հայտնվելը Հադրութում:
Այսօր Հադրութի Պաշտպանական շրջանը մարտական խնդիր է կատարում այն բնագծում, որը գծել է հադրութեցին՝ կրելով զրկանքներ ու կորուստներ, բայց կերտելով հաղթանակ:

Հ.գ.
1992թ. սեպտեմբերին Հադրութի շրջանում անցկացվել է ընդհանուր զորհավաք, Պաշտպանական շրջանում ծառայության է անցել 2200 սպա և շարքային
1991թ.-1994թ. զիննադադրը Հադրութի պաշտպանության ժամանակ զոհվել է 306 և վիրավորվել մոտ 600 զինծառայող, վիրավոր զինծառայողների մեծ մասը հետագայում նորից զենք է վերցրել և շարունակել կռվել հանուն Արցախի ազատագրման»:




Լրահոս