Գործադիրը հավանություն է տվել Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թթ. միջոցառումների ծրագրին: Արդյունքում պետպատվերի շրջանակում կիրականացվի լրացուցիչ շուրջ 3000 վիրահատություն: Ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում:
Շահառուների շրջանակը սահմանելիս հաշվի է առնվել, մասնավորապես, այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին: Շահառուների խմբում ընդգրկվել են նաև մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու:
Մանրամասները` տեսանյութում: