ՖՈՏՈ. «էշի պես աշխատում ենք, ոչ մի տեղ չեմ գնացել». Ռաֆոն «գրգռող» տեսահոլովակ է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստի գնալու ժամանակ չկա, էշի պես աշխատում ենք: Նկարահանումների մեջ էինք, ոչ մի տեղ չեմ գնացել: ArmLur.am-ի հետ զրույցում ամառային հանգիստն անցկացնելու մասին այսպես խոսեց դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը (Ռաֆոն):

«Հանգստի չեմ պատրաստվում մեկնել. ինչո՞ւ փողը ծախսեմ ուրիշ տեղ, ստեղ եմ ծախսում, մեր փողը թողնում եմ` ֆռա մեր մեջ: Ես ուրիշ տեղ չեմ գնում. անթալիաներում չեմ հանգստանում: Ես ուր գնում եմ, մարդ չի իմանում, նկարներ չեմ գցում»,-նշեց նա:

Հարցին՝ ինչ նախագծերում է այս պահին նկարահանվում, Ռաֆոն հայտնեց, որ նկարահանվում է նոր սիթքոմում, որը կոչվում է «Ընտանեկան լիգա»: Այն սեպտեմբեր ամսին կցուցադրվի հանրայի հեռուստատեսությունով:

Դերասանը հրաժարվեց սիթքոմի մասին այլ գաղտնազերծումներ անել:

Դերասանի խոսքով՝  շուտով կլինի նոր երգ  տեսահոլովակի հետ միասին. «Երգն ավելի շատ սպրոտային է, մի քիչ էլ ազգի մասին: Ուզում ենք գրգռող երգ լինի, իսկ սպասվող տեսահոլովակը կլինի այն ժամանակ, երբ մի 7000 դոլար փող ունենանք»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս