«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են:
Սա այն պատճառով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իհարկե, ասել է, թե նման խնդիր չկա: «Խորհուրդ չէի տա այդպիսի հարցերի անդրադառնալ, քանի որ որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան Ռշտունի Վազգենը: Մենք ինչ-որ անձնական կապերով պայմանավորված՝ պետական խնդիրների մեջ երբեք մեզ բարոյական իրավունք թույլ չենք տա ներգործելու»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում