ՖՈՏՈ. Արդարադատության նախարարության շենքի հարակից մասում բարեկարգման աշխատանքների փորձը ավարտի չի հասնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի այս հատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարության շենքի հարակից մասում, ամիսներ շարունակ նման անփույթ վիճակ է: Վ. Սարգսյան-Մ. Խորենացի խաչմերուկում՝ Երեւանի քաղաքապետարանից մի փոքր հեռու, բարեկարգման աշխատանքների փորձը ավարտի չի հասնում, խճաքարերի վրա այդպես էլ ասֆալտ չի լցվում՝ փոշեծածկ անելով տարածքը: Հուսանք՝ գոնե մեր հրապարակումից հետո սայլը տեղից կշարժվի, եւ քաղաքի այս հատվածի բարեկարգման աշխատանքները հաջողությամբ կավարտվեն, առավել եւս, որ ՀՀ կառավարության շատ անդամներ այս հատվածով ամենօրյա ռեժիմով երթեւեկում են:

 




Լրահոս