Ափնագյուղ գյուղում այրվել է գազալցակայանի էլ.ենթակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղում այրվում է գազալցակայանի էլ.ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:52-ին, մարվել՝ 15:30-ին:

Այրվել «Սլոներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի էլ.ենթակայանը և մոտ 1000 քմ խոտածածկույթ:




Լրահոս