Ինչու «Էյր Արմենիա» ավիաընկերության գույքի աճուրդը չի կայացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էյր Արմենիա» ավիաընկերության գույքի հուլիսի 18-ի աճուրդը չի կայացել`գնորդ չլինելու պատճառով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավիաընկերության գույքի հաջորդ աճուրդը կկայանա օգոստոսի 30-ին: Տեղեկացնենք, որ վաճառքի է հանվել Վարդգես Ավետիսյանին պատկանող, բայց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ եւ շարժական գույքերը: Նշենք, որ Վարդգես Ավետիսյանը ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հայրն է: Ի դեպ, վաճառքի է հանվել նաեւ Ռուզաննա Թովմասյանի շարժական եւ անշարժ գույքերը: Վերջինս ընկերության տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի մայրն է:

Գույքի մեկնարկային գինը կազմում է մոտ 600 մլն դրամ: Նաեւ`վաճառքի է հանվել ընկերության հիմնական եւ շրջանառու միջոցները, որոնց մեկնարկային գինը կազմում է 5 մլն 124 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ–ն հիմնադրվել է 2003 թվականին: Բաժնետերերը երկուսն են. 50 տոկոսը պատկանում է Ռուզաննա Թովմասյանին, որը ընկերության տնօրեն Արսեն Վարդգեսի Ավետիսյանի մայրն է: Իրականում հենց Ավետիսյանն էր բաժնետերը, ինչի մասին նա հայտարարել էր նաեւ մամուլում: Մյուս 50 տոկոսն էլ պատկանում էր Վահան Էդոնիսի Հարությունյանին, որը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարազատ կրտսեր եղբայրն է»




Լրահոս