Սիսիանի քաղաքապետի մարդիկ տաքսի ծառայության տնօրենի՞ են ծեծել. քաղաքապետի ոստիկանապետ ազգականը կոծկո՞ւմ է դեպքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սիսիանում նոյեմբերի 9-ին խոշորացված համայնքների ղեկավարի ընտրություն է լինելու։ Եվ որքան մոտենում է այդ օրը, այնքան քաղաքում թեժանում է մթնոլորտը։ Գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արթուր Սարգսյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ավետ Սարգսյանի եղբայրն է, թեկնածուներից մեկն է լինելու։ Նա քաղաքում մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնք պատմում են նրա սրտացավ գործերի մասին։

Քաղաքապետի թիմում կան նաեւ ագրեսիվ տրամադրված երիտասարդներ, որոնք փողոցներում պարբերաբար «դաստիարակչական» մարտեր են կազմակերպում Սարգսյանի հակառակորդների դեմ։

Օրեր առաջ գրել էինք, որ փողոցային մարտերից մեկի ժամանակ ավտովթար էր եղել։ Տուժել էր Սիսիանի երիտասարդ մի բնակիչ, բայց դեպքը չէր գրանցվել, իրավական հետեւանքներ չեղան։ Ասում են՝ Սիսիանի ոստիկանապետը քաղաքապետ Արթուր Սարգսյանի կնոջ եղբայրն է։…

Դեպքի վայրը Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակն է եղել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ «օրը ցերեկով քաղաքապետի թիմակից Սեւադա Հակոբջանյանի գլխավորությամբ, ում համարում են Սիսիանի ոստիկանության բաժին խոսք տանող-բերողներից, մոտ 7-8 հոգով ծեծի են ենթարկել գործարար Կամո Հայրապետյանին»: Վերջինս սեփական տաքսի ծառություն ունի: Հայրապետյանին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են տուն: Ի դեպ, Հայրապետյանների հետ կապված պատմությունն էր նաեւ պատճառը, որ ժամանակին աշխատանքից ազատվեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովիկ Թամամյանը։

Սիսիանի մեր աղբյուրը նաեւ վկայում է, որ ոստիկանությունը տեղեկացված է կատարվածից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս