
Օգոստոսի 25-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19: 40-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի տներից մեկում աղջիկ երեխայի դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մանանդյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 16-ամյա Մ. Ս.-ի դին:
Մանրամասները` այստեղ: