Երևանում ինքնասպան է եղել 44–ամյա բժիշկը. հայտնաբերվել են նամակներ՝ ուղղված երեխաներին ու կնոջը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ նամակ, որոնք Մ. Հակոբյանը հասցեագրել էր՝ մեկը աղջկան, մեկը տղային, մեկն էլ՝ կնոջը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հակոբյանը մասնագիտությամբ բժիշկ էր իսկ նրա կինը՝ բուժքույր: Նա իր տղային ու աղջկան խնդրել է ներեն իր այս քայլի համար, հայտնել է, որ ինքը շատ է սիրել նրանց, իսկ կնոջն հասցեագրած նամակում էլ գրել է. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս