Բերդում ընտրությունները թեժ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին խոշորացված Բերդ համայնքում կայանալու են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները: Բերդ համայնքը ներառում է Բերդ քաղաքը եւ սահմանամերձ տարածաշրջանի 16 գյուղեր: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է: Որպես թեկնածու նշվում է նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանի անունը: Ա. Ադամյանի որդին՝ Կարեն Ադամյանը, 2014թ. հուլիսի 25-ից Տավուշի մարզպետի տեղակալ է աշխատում:

Ու երբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը արձակուրդ է գնում, մարզպետի ԺՊ է դառնում Կ. Ադամյանը, այլ ոչ թե առավել փորձառու, 2000 թ.-ից մարզպետի տեղակալ աշխատող Լեւոն Սարգսյանը: Սա նշանակում է, որ Կ. Ադամյանը վայելում է Հ. Աբովյանի վստահությունը, եւ Ա. Ադամյանի առաջադրվելը չի կարող լինել առանց Հ. Աբովյանի գիտության եւ հավանության: Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ով կստանա մարզպետի «դաբրոն»:




Լրահոս