Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 31-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակի հենասյուներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հակոբ Հովհաննիսյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 86 ՕQ 086 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս-Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացավ»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս