Երևանի տպարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 26-ին` ժամը 17:25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող տպարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ավտոսանդուղք: ԱԻՆ-ից խոստանում են տալ լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս