Ի՞նչն է եղել Մալաթիա-Սեբաստիայում շենքի տանիքում հրդեհի բռնկման պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Հրդեհը բռնկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 89 շենքի տանիքում:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 աստիճան:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի տանիքում՝ 10-րդ հարկի մակարդակում ավելացրած հատվածում գտնվող տանը և հարակից վերալակի հորանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:56-ին, մարվել՝ 15:27-ին:

Այրվել են կենցաղային իրեր, աղբ, շինանյութ, ներկանյութեր, թիթեղյա տարայով ացետոն՝ 25լ և 3 անվադող, հարակից տարածքում գտնվող վերելակի հորանում (մոտ 70 քմ) ամբողջությամբ այրվել է էլ.լարերի վահանակը և տնտեսական իրեր՝ 3 խմ (ընդհանուր՝ 80 քմ):




Լրահոս