ՖՈՏՈ. Ինչու է Շուշաննա Թովմասյանը ոճային կտրուկ փոփոխություն կատարել. անկեղծանում է դերասանուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առհասարակ իմ բոլոր կերպարային փոփոխությունները կապված են լինում  կերպարի հետ: Ընդհանրապես փոփոխություններ սիրում եմ, բայց  ծայրահեղությունների  երբեւէ չեմ  դիմել»: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է ոճային կտրուկ փոփոխության եւ առաջիկա անելիքների մասին:

Դերասանուհու կարծիքով՝ յուրաքանչյուր կերպար կերտելիս պետք է իր հետ բերի նոր ոճ, որը հետաքրքացնում է կերպարը:

«Նախ պետք է հասկանաս, թե կերպարդ ոնց ես կերտելու եւ ոնց ես այն ներկայացելու հանդիսատեսին: Կերպարային փոփոխության առաջին պատճառը իմ նոր կերպարն է նոր  սերիալի շրջանակներում: Դրանք փոփոխություններ են, որը պետք է արվի, բայց պետք է  մասնագիտորեն հասկանալ, թե որը որ տեղում ճիշտ կլինի կիրառել»,- նշեց Շուշաննան:

Հարցին ՝ ինչպես  իր նոր կերպարն ընդունվեց շրջապատում եւ ինչ արձագանքներ են հնչել, նա նշեց. «Շատ դրական արձագանքներ եմ լսել, իհարկե բացասական կարծիքներ եւս, բոլորի կարծիքներն էլ ընդունում եմ,  ամեն մարդ ունի իր յուրովի տեսակետը: Ամեն դեպքում  իմ նոր կերպարն ինձ դուր է գալիս»:

Շուշաննան  մեզ հետ զրույցում անկեղծանում է, որ արձագանքները բուռն էին, բայց այնուամենայնիվ նա իրեն լավ է զգում այդ նոր ոճում:

Անդրադառնալով վերջերս  դերասանուհու  շուրջ պտտվող սուր քննադատություններին` նա ասաց, որ անձնական կյանքի մասին խոսել չի ցանկանում.  «Ես պարզապես ուզում եմ իմ նորաստեղծ հարաբերությունները, հետագայում նաեւ ընտանիքը, հեռու պահել մասսայական քննարկումներից»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս