Կառավարությունն՝ ընդդեմ անկախ մամուլի. ինչո՞ւ են փորձում փակել ֆինանսավորման աղբյուրները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները ձեռնամուխ են եղել հնարավոր բոլոր միջոցներով անկախ մամուլը ոչնչացնելու գործին: Եւ հիմա այդ նպատակով փորձում են լրատվամիջոցներին, մասնավորապես, տպագիր մամուլին զրկել ֆինանսական աղբյուրներից: Հայտնի փաստ է, որ թերթերը ֆինանսավորման երեք աղբյուր ունեն՝ վաճառքից գոյացած միջոցները, գովազդը կամ վճարովի հայտարարությունները եւ, վերջապես, նվիրատվությունները: Ու հիմա կառավարության թեթեւ ձեռքով փորձ է արվում փակել մամուլի ֆինանսավորման առնվազն երկու աղբյուրները:

Նախ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման սկզբում պետական հիմնարկներին «փակ» հրահանգ տվեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով խնայողության անհրաժեշտությամբ: Հիմա էլ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում: Այս կայքը արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում:

Այս տեմպերով եթե շարունակվի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է հռչակվի որպես մամուլի թշնամի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս