ՖՈՏՈ. Շուշաննա Թովմասյանը՝ ամառային հանգստի և նոր սերիալում նկարահանվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամռանը դերասանուհի Շուշաննա Թովմասյանը եւս չի հանգստացել, պատճառը աշխատանքային խիստ գրաֆիկն է: Այս մասին  ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհին:

«Երկրից դուրս չկարողացա գալ«Կանգառ» հեռուստասերիալի նկարահանումների պատճառով: Հանգիստս կազմակերպել եմ Հայաստանի սահմաններում` մեր տեսարժան վայրերն այցելելով»,-նշեց նա:

Առհասարական ինչպիսի՞ հանգիստ է նախընտրում Շուշաննա Թովմասյանը: Մեր հարցմանն ի պպատասխան նա ասաց, որ կախված է հոգնածության աստիճանից. «Լինում է ժամանակ, որ տրամադրված եմ ավելի ակտիվ հանգստի, լինում է, որ ցանկանում եմ պասիվ հանգիստ: Շատ ժամանակ ուզում ես, առանց տնից դուրս գալու  քնել եւ վերականգնել ուժերդ: Նայած՝ ինչ ծանրաբեռնվածության ես աշախտել եւ հիմա ինչի պակասն ունես»:

Այնուամենայնիվ, Շուշաննայի  համար լիարժեք հանգիստը մնում է միայն ծովը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս