ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Օգոստոսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են վերահրատարակված Հայրենիքի ձայն թերթի տնօրեն Սամվել Պողոսյանը, խմբագիր Հարություն Հովնանյանը, նախաձեռնող խմբի անդամ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: ԹԵՄԱ՝ լույս է տեսել վերակազմավորված Հայրենիքի ձայն թերթի անդրանիկ համարը: Պարզաբանումներ՝ թերթի վերահրատարակման և ապագա անելիքների մասին:
***
Օգոստոսի 30-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի ասուլիսը։
Թեման՝ «Շրջակայքի աղբոտման համար սահմանվեու են տուգանքներ, որքանո՞վ դրանք կլուծեն աղբահանության և գարշահոտության խնդիրը, որքանո՞վ կնպաստեն շրջակա միջավայրի մաքուր մնալուն, որքանո՞վ են այդ տուգանքների չափերը իրատեսական, կիրառելի, արդյունավետ և ինչ խնդիրներ կմնան չլուծված»։
Ասուլիսի ընթացքում բնանխոսը կանդրադառնա նաև հանգստյան շրջանի և գոտիների աղբահանությանը և ահազանգերին։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Օգոստոսի 30-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Նախիջևանը և տարածաշրջանային զարգացումները» թեմայի շուրջ։
Բանախոսներն են.
Կարեն Վերանյան – «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ
Արա Մարջանյան – «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ
Բանախոսները կերկայացնեն նաև Նախիջևանի ուղղությամբ հիմնադրամի կողմից այս կիսամյակում իրականացվելիք նախագիծը. կանդրադառնան դրա տարածաշրջանային նշանակությանը և հնարավոր քաղաքական հետևանքներին ։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
***
Օգոստոսի 30-ին, ժամը 10.00-ին Մոսկվայի տանը /հասցե` Արգիշտի 7/ տեղի կունենա Երևան քաղաքի հանրակրթական ուսումնականհաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանըև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
***
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս։
Առողջապահությանհամաշխարհայինկազմակերպության գլխամասային գրասենյակի փորձագետ, պրոֆեսոր Պաուլ Բլյումը կներկայացնի ԱՀԿ-ի մոտեցումներն ու տվյալներըմարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման վերաբերյալ։
Շվեդիայից ժամանած պրոֆեսոր Ջոհակիմ Վիլները կծանոթացնի մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ներդրման Շվեդիայի դրական փորձը: