ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ ներդրողներ կան, որ գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն». ինչ կտա վարչապետի նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ ներդրողներ կան, ովքեր գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն: Ինչու պետք է ինչ-որ մեկը որոշի ներդրում անել Հայաստանում, եթե նրա հետ որևէ մեկը չաշխատի: Վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրն է, որ մեր դեսպաններն ակտիվացնեն տնտեսական բաղադրիչը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հանձնարարականներին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Կառավարությունը, կարևորելով ներդրումները, արդեն դրել է շրջանառության մեջ արտաքին քաղաքականության գործիքակազմը: Դա շատ կարևոր է, անկասկած հրատապ և շատ օգտակար կլինի», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս