Էրեբունիում պատանդ պահված աղջկա կյանքին վտանգ չի սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Էրեբունի վարչական շրջանում երիտասարդ աղջկան պատանդ պահած տղամարդը ոստիկանության կողմից վնասազերծման գործողությունից հետո ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորում է ստացել: Այդ մասին հայտնում է կատարել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Չնայած «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջանքերին՝ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: «Նույն ժամանակահատվածում, բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնում է Հայթայանը:




Լրահոս