Վանաձորում դանակահարված քննիչը ճանաչել է իրեն դանակահարողին. մանրամասներ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին ժամը 14:30-ի սահմաններում Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած կտրող-ծակող զենքով դանակահարել է Վահան Այվազյանին: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի շենքի առջեւ: Տուժողը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում եւ անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

ArmLur.am-ը զրուցել է Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Հիվանդանոց տեղափոխվելուց հետո կատարվել է անհրաժեշտ հետազոտություն, թափանցող վնասվածք չի եղել, կրծքավանդակի կտրող-ծակող վերք է եղել: Անհրաժեշտ միջամտությունները կատարելուց հետո տուժողը տեղափոխվել է հիվանդասենյակ: Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում»:

Դանակահարված Վահան Այվազյանը մեզ հետ զրուցելուց հրաժարվեց` միայն ասելով, որ ճանաչել է իրեն դանակահարողին:
Վահան Այվազյանը ՀՀ քնչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ է: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կապ չունի տուժածի աշխատանքի հետ: Վեճը կրել է կենցաղային բնույթ, իսկ կասկածյալը նրա աներն է:

Լոռու մարզի քննչական վարչությունը հարուցել է քեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է հետաքննություն:

Մարիամ Գալոյան




Լրահոս