Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողի կնոջը ծաղրե՞լ են. Թելման Քալաշյանը իրավապահներին ուշագրավ մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին իրավապահների կողմից կալանավորված Շամիրամի սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը իրավապահներին ուշագրավ մանրամասներ է հայտնել, թե ինչպես են իր հետ վարվել: Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները վերջինիս ձերբակալելուց հետո սկսել են հարցաքնության կանչել այն անձանց, որոնց տանը սպանություններից հետո թաքնվել է Թելման Քալաշյանը:

Իսկ ինչ ցուցմունք է տվել Թելման Քալաշյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջինս հայտնել է, որ սպանված անձանց հետ գումարի խնդիր է եղել, սակայն իրեն ավելի շոտ հունից հանել է այն երեւույթը, երբ նա իր գումարն է պահանջել, մահացածները ծաղրել են իր կնոջը ընտանիքին, ինչը իր ինքնասիրության հարցն է եղել:

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց էր ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել էր վիճաբանության: Այնուհետեւ՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել էր նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք էր գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ էր արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետեւանքով 4 անձ մահացել էր, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել էր փախուստի:

Սպանվել էին Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանն ու Աղասի Քալոյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում էր կայացրել Թելման Քալաշյանին մեղադրանք առաջդրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին`սպանություն եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով ` ապօրինի զենք եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով :




Լրահոս