Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից բերել է իր «զորքը». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խո­սում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին: Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, և նորերը փոխարինում են հին աշխատակիցներին:

Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ըն­դունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել և չպատասխանել մեր հարցին: Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին և այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս