ՀԱՐՑ. Ես Վարդենիսից եմ, աշխատում եմ հիվանդանոցում` վիրաբուժական բաժնում որպես վիրակապարանի քույր: 34 տարվա ստաժ ունեմ, հիմա դրել կրճատում են, ու գլխավոր բժիշկը ասում ա «շտատ չունես»: Հիմա ես ուզում եմ իմանամ` էտ ո՞նց տենց եղավ, որ ես էսքան տարի աշխատում էի, լրիվ նորմալ էր, իսկ հիմա չէ: Խնդրում եմ` պարզե՛ք, իմանամ` էդ ինչ են ուզում ես անեմ, որ չեմ կարողանում, ու դրա համար էլ կրճատում են աշխատանքից:ԳԱՅԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ, 52 տարեկան ՎարդենիսՊԱՏԱՍԽԱՆ. Ես պարտավոր չեմ հեռախոսով բացատրություն տամ: Ես մարդուն կանչել եմ, բացատրել եմ, էս ամեն ինչը արվում ա օրենքի սահմաններում, որեւիցե օրինախախտում էստեղ չի եղել: Ուրեմն ինքը չի կրճատվել ու հիվանդանոցից էլ չի հեռացվել: Գոյություն ունի հաստիքացուցակ, որը հաստատվում է մարզպետարանի կողմից: Այն հաստիքը, որով իրեն ժամանակին ընդունել են հիվանդանոց, արդեն գոյություն չունի: Այսինքն` նրա համար նման հաստիք գոյություն չի ունեցել եւ հիմա էլ գոյություն չունի, հետեւաբար այդ անձնավորությունը հիվանդանոցում չի կարող աշխատել, իսկ հիվանդանոցից եւ ընդհանրապես աշխատանքից ազատելը լրիվ ուրիշ հասկացություն ա: Իսկ դրանից առաջ հնարավորություն ա եղել, աշխատել ա, էսօր էտ հնարավորությունը հիվանդանոցը չունի: Իսկ մնացած հարցերի համար եկե՛ք հիվանդանոց, բացատրեմ: Եվ մենակ ինքը չի, որ կրճատվում է: Ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում:Վարդենիս քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Ոսկանյան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տիկին Գայանեին առաջարկում ենք` հարցի իրավական կողմին առավել ուշադիր լինի եւ եթե կհամոզվի, որ իսկապես իրեն գլխավոր բժիշկը կամայական սկզբունքներով է ազատում աշխատանքից, կարող է կրկին զանգահարել «Ժողովուրդ»-ի խմբագրություն, եւ մենք անպայման կարձագանքենք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ