Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հարսանիքը:
Հարությունյանն ամուսնացել է աբխազ երգչուհի Մակտինա Բեբիայի հետ: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում, իսկ հարսանյաց խնջույքը՝ տեղի հեղինակավոր ռեստորաններից մեկում:
Բացի Միհրան Հարությունյանի կոլեգաներից, մարզաշխարհի ներկայացուցիչներից, նրա հարսանիքին ներկա են եղել նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ Արամեն, Կամո Սեյրանյանը եւ այլք:
Գարիկ Գորգյանը եւ Արամեն
Միհրանի եւ Մակտինայի հարսանիքը լուսանկարել է Մոսկվայում ամենահայտնի հայ լուսանկարիչ Գարիկ Գորգյանը: