ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալինա Փահլևանյանը՝ «Նաիրի» համահայկական փառատոնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակներում ս. թ. սեպտեմբերի 16-ին ժ. 13.00-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Այգում տեղադրված են լինելու հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 քարե /հայկական տրավերտին/ արձաններ /2.0-2.2մ բարձրությամբ/, ինչպես նաև ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունների, երաժշտական ուսումնական հաստատությունների, ընկերությունների, կոլեկտիվների և ականավոր գործիչների անվանական ծառեր:

Փառատոնի շրջանակներում ArmLur.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ֆոլկլորագետ Ալինա Փահլևանյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս