Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:




Լրահոս