Թիրախում Ռուսաստանի բուհեր են. կեղծ դիպլոմների նոր դրսևորումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Ռուսաստանի Դաշնությունից ներկայացված կեղծ դիպլոմով աշխատանքի են ընդունվել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Վազգեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացրել Մոսկվայի հողաշինության պետական համալսարան սովորելու վերաբերյալ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որտեղ նշված է եղել, որ Բարսեղյանը 1991թ. փետրվարի 21-ի ավարտել է վերոնշյալ համալսարանը: Արդյունքում, օգտագործելով կեղծ դիպլոմը, ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ինչի արդյունքում 2012թ. դեկտեմբերի 20-ին կնքել է թիվ 23 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

Նկատենք, որ իրավապահները չեն կարողացել պարզել, թե վերոնշյալ փաստաթուղթը Բարսեղյանը ինչպես է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի հողաշինության պետական համալսարանից, եւ առհասարակ, իրավապահները չեն կարողացել պարզել, թե կոնկրետ, որ թվականին է Բարսեղյանը իր փաստաթղթերը ներկայացրել նախարարություն եւ կնքել պայմանագիր:
Սակայն ակնհայտ է, որ Վազգեն Բարսեղյանի եւ նախարարության միջեւ պայմանմագիրը կնքվել է 2012 թվականին, իսկ այդ ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարար է եղել Սերգո Կարապետյանը:
Նշենք, որ աշխաստանքի անցնելու համար արտերկրից կեղծ դիպլոմներ ներկայացնելու առաջին դեպքը չէ, որ այս տարի բացահայտել են իրավապահները:

Մասնավորապես ArmLur.am-ին հայտնի դարաձվ , որ Նունե Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2000 թվականին իր մորաքրոջ որդուց` Տիգրան Թադևոսյանից ձեռք է բերել իր տվյալներով ՌԴ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի դեղագետի որակավորման թիվ ИВС 0377221 կեղծ ավարտական դիպլոմ, որը 2017 թվականի հունվարի 18-ին օգտագործելով ներկայացրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան` «դեղագիտություն» առարկայի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:

Արդյունքում, վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի հատկանիշներով` փաստաթղթեր կեղծելը, եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրոււթյամբ չհեռանալու մասին:

 Քնար Մանուկյան




Լրահոս