Արագածոտնում երկհարկանի տան տանիք է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:18-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, երկհարկանի տան տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:10-ին, մարվել՝ 11:45-ին: Ամբողջությամբ այրվել է Թումանյան փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 32 քմ:




Լրահոս