05.09.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սեպտեմբերի 5-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական աշուն. իրողություններ և սպասումներ

***

Երեքշաբթի` սեպտեմբերի 5–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։

«Մշակութային վերածնունդ» փառատոնն առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ այստեղ ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:

Փառատոնին շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ, նույնիսկ թանգարանային նմուշներ, դեկորատիվ – կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց և այլն: Կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։

Ասուլիսի բանախոսներն են.

– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալՄեխակ Ապրեսյանը

– ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը

– Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 13։00-ին «Կոնգրես» հյուրանոցի փոքր սրահում տեղի կունենա «Ադամի» հեղինակավոր մեդիա
մրցանակաբաշխության ներկայացուցիչների ասուլիսը, որի մասնակիցներն են.
Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի- «Ադամի» մրցանակաբաշխության ներկայացուցիչ
Քլաուս Վենդելբերգեր- Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի
ղեկավար
Սաթիկ Սեյրանյան – «Ադամի» մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ

Կից ներկայացնում ենք «Ադամի» մրցանակաբաշխության մասին հաղորդագրությունը։




Լրահոս