Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազել են. ՌԴ-ի արգելքներն ու ՀՀ ուշագրավ վիճակագրությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոլիկի շուկայում պաշտոնական վիճակագրությունն ուշագրավ վայրիվերումներ է սկսել. տեւական ժամանակ է՝ լոլիկի արտահանման ոլորտում լուրջ «աճ» էր արձանագրվել: Բայց սա ոչ թե լոլիկի արտադրության արդյունքում, ինչպես փորձում էին ներկայացնել իշխանությունները, այլ որ Թուրքիայից մեծ քանակությամբ լոլիկ է ներկրվել՝ առանց պաշտոնական փաստաթղթերում ֆիքսելու, եւ հետո այն արտահանվել է ՌԴ:

Իսկ ահա այս տարի, երբ ՌԴ-ն է՛լ ավելի խստացրեց իր երկիր լոլիկի ներկրման պայմանները, Հայաստանից այդ մթերքի արտահանման ծավալները կտրուկ նվազեցին. Հայաստանից այս տարվա վեց ամիսներին, անցած տարվա 30.2 տոննայի փոխարեն, արտահանվել է 18.4 տոննա լոլիկ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես պարզեց, որ սրան զուգահեռ Հայաստանում 69.2 տոկոսով նվազել են տոմատի պահածոյի արտադրության ծավալները, ինչը տեղական արտադրողները պատճառաբանում են ներքին շուկայում իրացման ծավալների կրճատմամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս